«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով եւ երկար գիշերներով». Էդգար Իգիթյանի ու կնոջ լուսանկարը
Դերասան Էդգար Իգիթյանն ու նրա կինը նշել են ամուսնության երկրորդ տարին։ Դերասանը, որն այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, այդ առիթով լուսանկար է հրապարակել սիրելիի հետ ու ջերմ մակագրել այն։
«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով եւ երկար գիշերներով։ Շաբաթներով ու ամիսներով, տարիներով ու կարծես թե, դարերով: Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ ու դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր»,- գրել է Էդգար Իգիթյանը: