Միխայիլ Եֆրեմովն առաջարկում է ռուսական բանտային թատրոն ստեղծել
Մահվան ելքով վթարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովը ցանկանում է ռուսական բանտային թատրոն ստեղծել։ Այս մասին հայտնել է Հասարակական վերահսկողական հանձնաժողովի պաշտոնական քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը։
«Եֆրեմովն այսօր Հասարակական վերահսկողական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ռուսական բանտային թատրոնի ստեղծման անհրաժեշտության մասին»,- Telegram-յան ալիքում հայտնել է Մելնիկովը։
Նրա խոսքով՝ «Եֆրեմովը բողոքներ չունի եւ նորմալ տրամադրվածությամբ է, ստեղծագործական նոր ծրագրեր ունի»։ Մելնիկովի խոսքով՝ ռուսական բանտային թատրոնը կարող էր միավորել գաղունթների եւ որոշ մեկուսարանների թատերական ստուդիաները, ինչն ազատազրկվածներին թույլ կտա ստեղծագործական առումով ինքնաիրացվել։