«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում երևանյան ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: «Ֆոլայի» հաղթանակը ստացել է 4.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.75:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» և «Ֆոլայի» միջև խաղը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և սկսվի ժամը 18:00-ին: Այս զույգի հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆոլան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է մոլդովական «Շերիֆին»:
Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: