Ազգային ժողովը դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցին. Նախարարը ներկա չէր
Ազգային ժողովը քիչ առաջ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցը:
Արայիկ Հարությունյանին աջակցություն հայտնեց 84 պատգամավոր, 35 պատգամավոր կողմ արտահայտվեց Հարությունյանի պաշտոնանկությանը:
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ԿԳՄՍ նախարարը չէր մասնակցում նիստին, մինչդեռ պետք է ներկա լիներ:
ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ Արայիկ Հարությունը կապ է հաստատել իր հետ եւ ինքը ասել է, որ գալու կարիք չկա հարցի ցանկացած քվեարկության դեպքում: «Ինքս իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկա»,-ասաց Միրզոյանը: