Նեյմարը, Կուրզավան ու Պարեդեսը որակազրկվեցին
Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան պաշտոնական կայքում հայտնել է Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի ՊՍԺ – «Մարսել» հանդիպման ավելացված ժամանակում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների որակազրկման մասին։
ՊՍԺ-ի պաշտպան Լեյվին Կուրզավան որակազրկվել է 6 խաղով, հարձակվող Նեյմարն ու կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը՝ 2-ական խաղով, գումարած 1-ական խաղ պայմանական։ «Մարսելի» պաշտպան Ժորդան Ամավին բաց կթողնի 3, մարսելյան թիմի հարձկավող Դարիո Բենեդետոն՝ 1 հանդիպում։
Հիշեցնենք, որ խաղից հետո Նեյմարը հայտարարել էր, որ Ալվարո Գոնսալեսը մի քանի անգամ սադրել է իրեն և ռասիստական բնույթի արտահայտություններ արել իր հասցեին: Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն գործ է բացել այդ կապակցությամբ: