«Աննման գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի շքեղ կերպարը
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Instagram-յա էջում հրապարակված կադրերում Աննան բաց գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է վառ բլուզի հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ «Աննման գեղեցկուհի»,- մեկնաբանություններում Աննային հաճոյախոսություններ են գրել օգտատերերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է փոքրիկ դստերը, մեղմ գրկախառնված էր։ Աննան սպիտակ, կարճ զգեստ էր ընտրել, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։