Արթուր Աբրահամ․ Երևի այլևս չմենամարտեմ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Ինստագրամի ուղիղ եթերում խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին։
Աբրահամը ուղիղ եթերում պատասխանել է երկրպագուների հարցերին, խորհուրդներ տվել երիտասարդ եւ սկսնակ բռնցքամարտիկներին, անդրադարձել կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակին:
WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնից երկրպագուները հետաքրքրվել են առաջիկայում մենամարտ ունենալու հնարավորության մասին:
«Չգիտեմ՝ մենամարտ կունենամ, թե ոչ: Երեւի այլեւս չմենամարտեմ»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 40-ամյա Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին: Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել 47 հաղթանակ և կրել 6 պարտություն: