Սիլվա Հակոբյանի մեղմ կերպարը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան սեւ-սպիտակ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն, իսկ դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Օրերս Սիլվան ընտանեկան լուսանկար էր տեղադրել։ Երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան ջերմ գրկել էր փոքրիկին։ Նա բաց վարդագույն պիջակ էր կրում, հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։