Չի կարելի թույլ տալ, որ դրամի կամ ինչ-որ մի բանի դիմաց որեւէ մեկը կարողանա զինվորական ծառայութունից խուսափել. Արմեն Խաչատրյան
Նախագիծը չի ենթադրում գումարի դիմաց ծառայությունից ազատում, ինչպես կարծում են որոշները: Սա ենթադրում է որոշակի գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատում, որը նաեւ միտված է ՀՀ զինված ուժերի համալրմանը։ Նախագիծը բերվել է նաեւ լուծելու այն անձանց խնդիրները, որոնք ճակատագրի բերումով գտնվել են Հայաստանից դուրս եւ հայտնվել քրեաիրավական դաշտում: Ցանկացած օրենք նպատակ ունի պաշտպանել մեծամասնության շահերը: Սակայն միշտ հայտնվում են փոքրամասնություններ, որոնք դժգոհում են, եւ որոնց շահերից չի բխում տվյալ օրինագիծը: Ստեղծել այնպիսի նախագիծ, որը կբխի բոլորի շահերից` անհնար է: Operativ լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած նախագծին։ Ըստ օրինագծի՝ 27 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Խաչատրյանի խոսքով` նախագիծը կարող է լուծել այն անձանց խնդիրները, ովքեր տարիներ առաջ Հայաստանից գնացել են, զինծառայության չեն ներկայացել եւ առ այսօր գտնվում են հետախուզման մեջ. «Քրեական հետապնդում կա նրանց նկատմամբ։ Պետք է մտածենք՝ այդ մարդկանց ճակատագրերի մասին, չենք կարող թույլ տալ, որ ամբողջ կյանքում մնան հետախուզման տակ: Սակայն, երբեւէ չի կարելի թույլ տալ, որ դրամի, կամ ինչ-որ մի բանի դիմաց որեւէ մեկը կարողանա ծառայությունից խուսափել։ Տրամաբանությունը նախագծի նրանում է, որ մարդկանց հնարավորություն տանք վերադառնալ Հայաստան: Նախկինում զինվորական ծառայություն չանցած քաղաքացին կա´մ կվճարի համապատասխան գումարը, կա´մ պայմանագրային հիմունքներով կանցնի ծառայության ու կազատվի քրեական պատասխանատվությունից։ Այսպիսով կարող ենք համարել, որ անձը հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարել է¦,-ասաց Խաչատրյանը` շեշտելով` պատությունը պետք է դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տա վերադառնալ հայրենիք։ Հարցին՝ ժամանակին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձը կարո՞ղ է արդյոք մարտունակ զինվոր լինել, ծառայել բանակում, Խաչատրյանն ասաց, պարտադիր չէ, որ նրանք գնան առաջնագիծ: §Բանակին այսօր օդ ու ջրի պես պետք են ինտելեկտուալ մարդիկ, լավ մասնագետներ: Ո±վ է ասում, որ պարտադիր պետք է այդ անձը գնա առաջնագիծ, ավտոմատը վերցնի ձեռքը։ Պայմանագրայիններին ընդունում են այնտեղ, որտեղ նպատակահարմար է` ելնելով նրա մասնագիտությունից եւ կարողություններից։Պարտադիր չէ այս ամենի անունը ներգաղթ դնել։ Միգուցե այդ քաղաքացիները տարիներով իրենց ծնողներին չեն տեսել։ Բացի այդ այստեղ շահում է եւ´ բանակը, եւ´ հատկապես մեր այն հայրենակիցները, որոնք գտնվում են հետախուզման մեջ։ Ես կարծում եմ, որ սա լավագույն լուծումն է¦,-ասաց պատգամավորը։