Ժողովրդի ուսերին նստած իշխանությունը մոռացել է, թե ինչպես է եկել իշխանության. ԼՀԿ-ն պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարայանը
«Ժողովրդի ուսերին նստած իշխանության եկած ուժը տպավորություն է, թե մոռացել է ինչպես է եկել իշխանության: Այն ամենը ինչի մասին մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք, ցավոք պատին են դեմ առնում»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գեորգիսյանը:
Ինչպես քիչ առաջ ուղիղ հեռարձակմամբ հաղորդել էինք, ի աջակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որն Ազգային ժողովում անվստահություն է հայտնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, այս պահին Աժ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում կուսակցության անդամներն ու աջակիցները: Դեպքի վայրում է Operativ լրատվականի թղթակիցը, ով հայտնում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ակցիայի վայրից բերման ենթարկեցին «Կամք» նախաձեռնության մի քանի անդամների, այդ թվում նաեւ Վահագն Չախալյանին: