Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան վիրահատության ենթարկվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբում, հայտնում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատության էր ենթարկվել 2019 թվականի դեկտեմբերին:
2019/20 մրցաշրջանում Խեդիրան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն չի ցանկանում շարունակել աշխատանքը թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Սամի Խեդիրան: