Եվրամիությունը կստեղծի մանրէաբժշկական հետազոտությունների սեփական գործակալություն
Եվրամիությունը կստեղծի մանրէաբժշկական հետազոտությունների սեփական գործակալություն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է Reuters-ը։
Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն հաջորդ տարի Իտալիայում կգումարի առողջապահության հարցերով գլոբալ գագաթնաժողով, որ ապագա համավարակներին ավելի լավ նախապատրաստվեն։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ կառաջարկի ամրապնդել Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը, ինչպես նաեւ ստեղծել Փոխանցվող մանրէաբժշկական հետազոտությունների եւ մշակումների եվրոպական գործակալություն։
«Եվ քանի որ դա գլոբալ ճգնաժամ էր, մենք պետք է գլոբալ դասեր քաղենք։ Ահա թե ինչու Իտալիայի վարչապետ Կոնտեի հետ միասին եւ G20-ում Իտալիայի նախագահությամբ ես հաջորդ տարի Իտալիայում կգումարեմ առողջապահության հարցերով գլոբալ գագաթնաժողով»,- ասել է նա։