«Լիոնի» նախագահ. «Բարսելոնան» հրաժարվել է Դեպային ձեռք բերելու մտքից
Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է թիմի հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու մտքից:
««Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ինձ տեղեկացրել է, որ ակումբը ծանր ֆինանսական դրության մեջ է և չի կարողանա իրականացնել Դեպայի տեղափոխությունը»,- գրել է «Լիոնի» նախագահը:
Ավելի վաղ Մեմֆիս Դեպայը չէր բացառել «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը:
Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։
Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ: