Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին. Ակցիա` ԱԺ-ի մոտ
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին ԱԺ-ի մոտից բերման ենթարկեցին:
Դեպքի վայրում է operativ.am-ի թղթակիցը, ով տեղեկացնում է, որ քիչ առաջ ԼՀԿ-ի ակցիային միացան նաեւ «Կամք» նախաձեռնության անդամները:
Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց ակցիա է ընթանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։