Բարնետ. Բեյլը ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ»
Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում «Տոտենհեմի» հետ: Գարեթը սիրում է այդ ակումբը և ցանկանում է վերադառնալ այնտեղ»,- Բարնետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Բեյլի ծառայություններից, եթե նրա տրանսֆերային իրավունքի դիմաց ստանա 18 միլիոն եվրոյի առաջարկ:
Անցած մրցաշրջանում Գարեթ Բեյլը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Գարեթ Բեյլը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013 թվականներին: