Անգլիայում ֆանատները կկարողանան ստադիոն մուտք գործել միայն կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո
Մեծ Բրիտանիայում քննարկում են սպորտային միջոցառումները հանդիսականներով անցկացնելու տարբերակները, հաղորդում է Daily Mail-ը:
Բրիտանական VST Enterprises կազմակերպությունը մշակել է առողջապահության էլեկտրոնային անձնագիր, որի մեջ լինելու են մարդու առողջությանը վերաբերող տվյալներ: Ֆանատները կկարողանան ստադիոն մուտք գործել միայն այն դեպքում, երբ նրանք հանձնեն կորոնավիրուսի թեստ և էլեկտրոնային անձնագրում թեստի պատասխանը լինի բացասական:
Ֆուտբոլային հանդիպումներից առաջ ստադիոն մուտք գործել ցանկացողները հավելյալ 16 եվրո կվճարեն կորոնավիրուսի թեստ հանձնելու համար:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս վերջնական հավանության չի արժանացրել նախագիծը: