ՌԴ ՆԳՆ-ն ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքներն օգտագործել թույլատրող օրինագիծ է մշակել
Ռուսաստանի ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքներն օգտագործել վարորդական գործունեության հետ կապված աշխատանքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրինագիծը փոփոխում է «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետը. «Անթույլատրելի է տրանսպորտային միջոցներ վարել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական իրավունքների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս»:
«Սույն կետի դրույթը չի տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների վրա, ում օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու, ովքեր ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարածքում, որն անմիջականորեն կապված է տրանսպորատային միջոցներ վարելու հետ, այդ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված ազգային վարորդական վկայականների հիման վրա»,- այս տողն է առաջարկվում ավելացնել Դաշնային օրենքի 25-րդ հոդվածի համապատասխան պարբերության մեջ:
Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ նախատեսվող փոփոխությունները Ռուսաստանում ճանաչում են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում: