ՏՏ ոլորտի 12 բելառուսական ընկերություններ որոշել են արտագաղթել Լատվիա
Բելառուսական 12 ՏՏ ընկերություններ որոշել են իրենց գործունեությունը տեղափոխել Լատվիա՝ գրում է BNS գործակալությունը՝ հղում անելով Լատվիայի էկոնոմիկայի նախարարությանը:
Ինչպես գրում է թերթը, էկոնոմիկայի նախարար Յանիս Վիտենբերգը հավաստիացրել է, որ Լատվիան աշխատում է ապահովել, որ բելառուսական ընկերությունները հնարավորինս շուտ «արտագաղթեն»: Դրա համար հատուկ թիմ է ստեղծվել, որում ընդգրկված են էկոնոմիկայի նախարարության և Լատվիայի ներդրումների և զարգացման գործակալության (LIDA) ներկայացուցիչներ:
Նշվում է, որ վերաբնակեցման վերաբերյալ խորհրդատվություններ արդեն տեղի են ունեցել բելառուսական 116 ընկերությունների և ֆիզիկական անձանց համար: Այս ընկերություններում աշխատում է շուրջ չորս հազար մարդ: