Մելանյա Թրամփին քննադատել են չափազանց թանկարժեք զգեստով հանրությանը ներկայանալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սպիտակ տանը միջոցառում է անցկացրել, որի ընթացքում լյուքս դասի ապրանքանիշի թանկարժեք զգեստ է կրել ու քննադատության ենթարկվել համացանցում, հայտնում է Daily Mail-ը։
Հրապարակված կադրերում 50-ամյա Թրամփն իտալական Max Mara ապրանքանիշի սպիտակ զգեստ է կրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Զգեստի արժեքը կազմում է 945 դոլար։
ԱՄՆ առաջին տիկինն այդ զգեստով Սպիտակ տանը հանդիպել է հիվանդների, հետազոտողների ու բուժաշխատողների հետ։ Միջոցառումն ուղղված էր ժառանգական ծանր հիվանդության՝ մանգաղաձեւ բջջային անեմիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։
Օգատետերը Թրամփին մեկնաբանություններում քննադատել են, որ նա հանրությանը ներկայացել է չափազանց թանկարժեք զգեստով։ «Գեղեցիկ զգեստ, դատարկ ուղեղ», «Ահա ձեզ միտք. ձեր 945 դոլար արժողությամբ զգեստի միջոցները վերաուղղեք մանգաղաձեւ բջջային հիվանդության բուժման հիմնադրամին», «Իսկապե՞ս, աջակցություն մանգաղաձեւ բջջային անեմիային։ Այս միջոցառման մասնակիցներից ոչ ոք, հավանաբար, երբեք այդ մասին ոչինչ չի լսել։ Սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու հերթական փորձը», «Աստված իմ, նա նույնսիկ չի կարող արտաբերել «մանգաղաձեւ բջջային անեմիա» անունը», «Նա ժպտում է, որովհետեւ երջանի՞կ է, թե՞ որովհետեւ հիմար է»,- գրել են նրանք։