«Ռոման» բանակցում է «Յուվենտուսի» պաշտպանի հետ
Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատիա Դե Շիլիոն կարող է մարզական կարիերան շարունակել «Ռոմայում», տեղեկացնում է Sky Italia-ն:
«Ռոման» բանակցություններ է վարում 27-ամյա պաշտպանի ներկայացուցիչների հետ և արդեն 5 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին:
Իտալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնահատվում է շուրջ 10 միլիոն եվրո:
Դե Շիլիոյի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպանը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2017 թվականից: