ԶԼՄ. Ադրբեջանը ռուսական ռազմական ինքնաթիռին արգելել է թռչել իր օդային տարածքով
Ադրբեջանը ռուսական ռազմական ինքնաթիռին արգելել է թռչել իր օդային տարածքով, հաղորդում է Turan-ը՝ հղում անելով Avia.Pro-ին:
Ադրբեջանցի զինծառայողները ռուսական ռազմական Հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ավիացիոն համալիրի Ա-50 հետախույզ ինքնաթիռին ստիպել է շրջվել եւ լքել երկրի օդային տարածքը: Ռուսական ինքնաթիռը ստիպված է եղել թռիչքի թույլտվություն ստանալ Թուրքմենստանից: Մի քանի օր առաջ ռուսական ինքնաթիռներն առանց խնդրի թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքով՝ ուղեւորվելով դեպքի Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա:
Այդ առումով պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից:
Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները սառել են Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումներից հետո: «Մոսկվան հրաժարվել է ընդունել ակնհայտ փաստը, ինչը Բաքվում գնահատվել է որպես արհամարհանք Ադրբեջանի շահերի նկատմամբ»,-գրում է պարբերականը: