Բեյոնսեն նոր համագործակցության շրջանակներում ձեւափոխել է adidas Superstar կուլտային կոշիկները (Լուսանկար)
Հունվարին ամբողաջական հավաքածուի թողարկումից հետո Բեյոնսեի Ivy Park ապրանքանիշն ու adidas Originals-ը վերադառնում են եւս մեկ համատեղ աշխատանքով՝ Superstar մարզակոշիկի նոր տարբերակով։
Համագործակցությունը կուլտային մոդելի առաջին զույգի թողարկման 50-ամյակին է նվիրված։ Կոշիկի հիմնական էլեմենտը բարձր կոշկատակն է։ Բնօրինակ դիզայնը պահպանվել է, գրում է Blueprint-ը։