Անաստասիա Ռեշետովան խոսել է Տիմատիից բաժանվելու մասին
Ռուս 24-ամյա մոդել Անաստասիա Ռեշետովան ռեփեր Տիմատիից բաժանվելու մասին հայտարարելուց հետո առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։ Նրան զայրացրել են հեյթերները, որոնք աստղային զույգի քայլը դիտարկել են որպես սեփական հայտնիությունը մեծացնելու առիթ։
Անկած աղմկոտ հայտարարություններից, ռեփերն ու մոդելը շարունակում են միասին ներկայանալ հանրությանը… Ընդ որում, Ռեշետովան պնդում է՝ շփումը տեղի է ունենում բացառապես բազմաթիվ ընդհանուր հետաքրքրությունների պատճառով, որոնք չեն սահմանափակվում երեխայի դաստիարակությամբ։
«Ես հասկանում եմ, որ մեր օրերում որոշ հանրային մարդկանց վարքագիծն ինչ-որ առումով «նվաստացրել» է հայացքը տղամարդու ու կնոջ միջեւ հարաբերությունների վրա։ Սակայն ինփ համար ընտանիքի ինստիտուտը կյանքի ամենակարեւոր ասպեկտն է, եւ ես վստահեցնում եմ, որ ինչպես դուք եք ասում, ես երբեք «չեմ գովազդվի» սեփական հարաբերությունների միջոցով։
Մեր դեպքում, հակառակը, շատ բան կադրից դուրս է մնացել, եւ դրանից շոու սարքելու նպատակ չի եղել։ Այդ պատճառով մեծ խնդրանք, չնսեմացնել այս պատմությունը, կարծես խոսքը բոլորովին դրա մասին չէ։ Նորմալ է, որ մենք մտերիմ շփվում ենք նաեւ բաժանությունից հետո։ Մենք բազմաթիվ ընդհանուր թեմաներ ունենք, բացի Ռատմիրից»,- Instagram-ի էջում գրել է ռեփերի նախկին սիրելին։