«Համբուրգի» ֆուտբոլիստը հարձակվել է մրցակցի երկրպագուի վրա
Սկանդալային միջադեպ է գրանցվել «Համբուրգի» և Դրեզդենի «Դինամոյի» միջև ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում:
Դրեզդենում տեղի ունեցած հանդիպման վերջում «Համբուրգի» պաշտպան Տոնի Լյայստները բարձրացել է տրիբունա և հարձակվել «Դինամոյի» երկրպագուներից մեկի վրա: Գերմանացի ֆուտբոլիստին կանգնեցրել են մյուս երկրպագուներն ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները:
Այդ խաղում «Համբուրգը» պարտվել է 1:4 հաշվով և դուրս մնացել պայքարից:
Տեսանյութը՝ այստեղ: