ԱՄԷ-ն խստացրել է ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու պահանջները
ԱՄԷ-ն խստացրել է ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու պահանջները: Ինչպես հայտնում են զբոսաշրջային գործակալություններից մեկում, այսուհետ անձնագրի պատճենից եւ լուսանկարից բացի, անհրաժեշտ է ներկայացնել երկիրը ժամանակին լքելու նամակ-պարտավորություն, հյուրանոցի ամրագրման հաստատում կամ ապագա բնակության վայրի նշում, վերջին վեց ամիսների բանկային քաղվածք, հետդարձի տոմսը: Պահանջները տարածվում են ընտանիքի բոլոր անդամների վրա, բացառությամբ երեխաների: