Լեւոն Արոնյանը կմասնակցի Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի արագ եւ կայծակնայի խաղի 2020 Saint Louis Rapid & Blitz օնլայն մրցաշարին, որը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։
Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։ 10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր եւ կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։