Դանի Ալվեսը՝ Նեյմարին․ Թույլ մի տուր չարությանը կուրացնել քեզ
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին պաշտպան, բրազիլացի Դանի Ալվեսը Ինստագրամում արած գրառումով դիմել է նախկին ակումբակից, փարիզյան թիմի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, որը Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղի ավելացված ժամանակում ձեռքով հարվածել էր «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին եւ ստացել կարմիր քարտ։ Խաղից հետո Նեյմարը հայտարարել է, որ Ալվարո Գոնսալեսը ռասիստական բնույթի վիրավորանք է թույլ տվել։
«Սպորտում մենք պետք է ներշնչանքի աղբյուր լինենք մարդկանց համար, փոխենք նրանց կյանքը։ Ատելություն կամ ռասիզմ դրսեւորող մարդկանց համար տեղ չկա սպորտում։
Թույլ մի տուր չարությանը կուրացնել քեզ, եղբայր։ Տարածիր ջերմություն եւ բարություն, որոնք կան քո հոգում։ Սերը ատելության դեմ պայքարելու միակ միջոցն է։ Սիրում եմ քեզ, իմ եղբայր»,- գրել է Դանի Ալվեսը։