Շվեդիայի և Ֆրանսիայի լաբորատորիաները ևս Նավալնիի օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ»
Գերմանիայի կանցլեր Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Շվեդիայում և Ֆրանսիայում հատուկ լաբորատորիաները հաստատել են Ալեքսեյ Նավալնիից վերցրած նմուշների՝ Գերմանիայում իրականացված հետազոտությունների արդյունքները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ եվրոպական երկրների անկախ հետազոտության արդյունքում նույնպես բլոգերի մարմնում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի նյութ:
«Ֆրանսիայում և Շվեդիայում հատուկ լաբորատորիաների փորձարկման արդյունքները հաստատում են գերմանական արդյունքները», – ասել է Զայբերտը՝ հավելելով, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ընդունել է Նավալնիի նմուշները և սկսել է դրանց ուսումնասիրությունը OPCW սերտիֆիկացված լաբորատորիաներում: