Չավուշօղլու. Միջերկրական ծովում լարվածության հետ կապված ԵՄ-ից պատժամիջոցներ չենք սպասում
Միջերկրական ծովում լարվածության հետ կապված ԵՄ-ից պատժամիջոցներ չենք սպասում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:
Նա կրկին հայտարարել է, որ Թուրքիան բաց է «առանց նախապայմանների» բանակցությունների համար: Նա հավելել է, որ Oruc Reis հետազոտական նավը կվերսկսի իր գործողությունները:
Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ից պատժամիջոցներ չի սպասում, սակայն բացառել պետք չէ:
«Դա կարող է լինել մեր նավի, մեր ընկերության, մասնավոր անձանց դեմ: Նրանք նախկինում նման որոշում կայացրել են: Արդյոք մենք հետ կկանգնենք մեր վճռականությունից: Ոչ: Մեր վճռականությունը մեծացել է»,-ասել է Չավուշօղլուն: