«Ռոման» համաձայնության է եկել Միլիկի հետ
Իտալական «Նապոլիի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի «Ռոմայում»:
Sportitalia-ի տեղեկություններով՝ «Ռոման» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել 26-ամյա Միլիկի հետ:
Միլիկը «Ռոմայում» կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել էր, որ Միլիկը ցանկանում է հեռանալ թիմից, իսկ «Նապոլին» դեմ չի կանգնի ֆուտբոլիստի ցանկությանը: