«Պատասխան տուր բառերիդ համար». Իրինա Շեյքը դատական հայց է ներկայացրել ռեփեր Վոլոդյա XXL-ի դեմ
Իրինա Շեյքը որոշել է օրենքով պատժել 19-ամյա Վլադիմիր Գորյաինովին, որն առավել հայտնի է որպես Володя XXL։
Բլոգերը, որը միլիոնավոր լսարան ունի, հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Դեռահասը Victoria’s Secret-ի աստղին երգ է նվիրել։ Գեղեցկուհին չի գնահատել պրովոկացիոն հատվածները, որոնցում բլոգերը հիշատակել է նրա անունը։ Ի սկզբանե Վոլոդյան տեսքտում նշել է, որ «կաթնային կոկտեյլ է պատրաստում Իրինա Շեյքի դեմքին»։ Իր ստեղծագործության վերաբերյալ քննադատական արձագանքներից հետո նա ուղղել է այդ տողը՝ «Ես կաթնային շեյք եմ պատրաստում Իրինա Շեյքի համար»։
Ամեն դեպքում, հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի նախկին սիրելին դատարան հայց է ներկայացրել։ Գորյաինովն Instagram-յան էջում հրապարակել է ծանուցագրի լուսանկարը։ «Նա դատական հայց է ներկայացրել։ «Милкшейк» երգը չի թողարկվի… Կարող եք շնորհակալություն հայտնել Իրինա Շեյքին»,- նշել է Վլադիմիրը։
Երիտասարդը հետեւորդների կողմից աջակցության է սպասել, սակայն վերջիններս պաշտպանել են Իրինային եւ նրան վիրավորողին կոչ են արել զգուշավորությամբ ընտրել արտահայտությունները կանանց դիմելիս։ «Պատասխան տուր բառերիդ համար»,- գրել են զայրացած կանայք ու ոչ միայն։