Նոր ֆիլմ կարանտինի մասին՝ Lockdown. Գլխավոր դերում ամենայն հավանականությամբ՝ Էնն Հեթըուեյ
Սթիվեն Նայթը սցենար է գրել համավարակի մասին ֆիլմի համար, որը կոչվում է «Կարանտին» (Lockdown)։ Նկարահանումները կսկվեն արդեն սեպտեմբերի վերջին, հայտնում է Deadline-ը։
Ժապավենի ռեժիսորը կլինի Դուգ Լայմանը («Բորնի նույնականացումը», «Խաղ առանց կանոնների»), ամենայն հավանականությամբ գլխավոր դերը կկատարի Էնն Հեթըուեյը (նրա հետ բանակցությունները վերջնական փուլում են)։
Նախագիծը փոքր բյուջե ունի (10 մլն-ից պակաս)։ Հայտնի է, որ այն ռոմանտիկ կատակերգություն կլինի, որի գործողությունները զարգանում են կարանտինի պայմաններում։ Նկարահանումները կսկսվեն Լոնդոնում։
Դուգ Լայմանի հաջորդ նախագիծը Թոմ Քրուզի մասնակցությամբ մարտաֆիլմը կլինի, որն Իլոն Մասկի Space X ընկերության հետ կնկարահանեն տիեզերքում։