Ամուսինը դավաճանության համար պայթեցրել է կնոջը 750 կգ պայթուցիկ նյութով
Ռազմական սպա Ջոն Ջո Վինթերը բավականին տարօրինակ եղանակով սպանել է իր անհավատարիմ կնոջը` վերջինիս մեքենայի մեջ տեղադրելով ТНТ: Ֆորդ «Տաուրուսը», որի ղեկին գտնվել էր կինը, լցված էր 750 կգ պայթուցիկ նյութով: Դա առաջացրել է պայթյունի 2 անգամ ավելի մեծ ալիք, քան Օկլահոմայի ահաբեկչության ժամանակ:
Որոշ մարդիկ լսել են պայթյունի ձայնն անգամ 14 կմ հեռավորության վրա: Ոչ մեքենայից, ոչ զոհից որևէ բան չէր մնացել. պայթյունից հետո կարելի էր տեսնել 55 մետր խորությամբ փոս և ճանապարհի 500 մետր հատվածի բացակայություն: