«Ուրարտուն» հաղթեց «Ալաշկերտին» եւ բարձրացավ առաջին տեղ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրում «Ուրարտուն» 2։1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։
Արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուրարտուն»։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Ջոնել Դեսիրեն (Հաիթի), որը 30-րդ գոլը խփեց Հայաստանի առաջնություններում։
57-րդ րոպեին «Ալաշկերտից» պատասխան գոլը խփեց բոսնիացի Ալեքսանդր Գլիշիչը։
69-րդ րոպեին Դեսիրեն ձեւակերպեց դուբլ՝ 2։1։
«Ուրարտուն» 3 խաղից հետո 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը» 3 խաղում վաստակել է 4 միավոր եւ երրորդն է։
Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 1։2
Ալեքսանդր Գլիշիչ, 57 - Ջոնել Դեսիրե, 8, 11մ, 69