«Այնտեղ իրոք սեր է»․ Բուզովան ու Դավան Կիրկորովին հիշեցրել են Պուգաչովայի հանդեպ նախկին զգացմունքների մասին
Նախօրեին Ֆիլիպ Կիրկորովը Դավիթ Մանուկյանի հետ հյուրընկալվել էր «Вечерний Ургант» հաղորդմանը։ Անսպասելի դուետը վերջերս ներկայացրել է «Ռոլեքս» համատեղ երգը։
Կիրկորովը եթերում մեկնաբանել է Դավայի եւ Օլգա Բուզովայի սիրավեպը․
«Այնտեղ իսկական սեր է, ես տեսել եմ դա։ Անկեղծ զգացմունքներ են»։
Դավան խոստովանել է, որ Օլգան շատ է մոտիվացնում իրեն։
«Ես ցանկանում եմ առաջ շարժվել», - հայտարարել է երաժիշտը։
Կիրկորովը Բուզովայի եւ Դավայի հարաբերությունները հուզիչ է անվանել, եւ ջերմությամբ հիշել է իր եւ ռուսական էստրադայի պրիմադոննայի հետ միությունը։ Բուզովայի եւ Պուգաչովայի անունները մեկ նախադասության մեջ ծիծաղեցրել են եւ տաղավարում գտնվողներին, եւ հաղորդավարին։ Ի պատասխան Իվան Ուրգանտը կատակել է․
«Այ սա համեմատություն է»: