Ռուսաստանը դամբարանի օգտագործման լավագույն գաղափարի մրցույթ է հայտարարել
Ռուսաստանի ճարտարապետների միությունը սկսել է Կարմիր հրապարակում Վլադիմիր Լենինի դամբարանի վերաօգտագործման լավագույն գաղափարի համար համառուսաստանյան մրցույթի հայտերի ընդունումը: Այս մասին ասվում է միության կայքի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է RT-ն:
Նշվում է, որ մրցույթի նպատակը «դամբարանի վերաօգտագործման համար գաղափարների բանկ ստեղծելն է»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտերն ընդունվում են մինչեւ հոկտեմբերի 19-ը:
Մրցույթի մասնակիցներին առաջարկել են մշակել դամբարանը որպես թանգարան վերաօգտագործելու նախնական ուրվագիծ` նվիրված դրա նախագծմանը եւ կառուցմանը: Նշվում է, որ դամբարանի վերաօգտագործման այլ գաղափարներ նույնպես ողջունելի են:
Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 13-ին: Լավագույն աշխատանքները կներկայացվեն նոյեմբերին՝ «Զոդչեստվո» Ճարտարապետական միջազգային 18-րդ փառատոնի շրջանակներում: