Օսական` ԱՄՆ բաց առաջնության հաղթող
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի այս տարվա չեմպիոն Նաոմի Օսական է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող մրցաշարի եզրափակիչում մրցեցին Նաոմի Օսական և Վիկտորիա Ազարենկոն: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում Օսական հաղթեց երեք սեթերից հետո` 1:6, 6:3, 6:3 հաշվով:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:
Աղբյուրը՝ armenpress.am