Հզոր փոթորիկը հարվածել է Թուրքիային
Շաբաթ երեկոյան հզոր փոթորիկը հարվածել է Թուրքիայի Անկարա նահանգին: Ըստ Թուրքիայի օդերեւութաբանության գլխավոր վարչության՝ վատ եղանակը կտեւի առնվազն երկու ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ըստ ռադարների տվյալների՝ առաջիկա երկու ժամվա ընթացքում Անկարայի արեւմտյան եւ հյուսիսային մասերում (Փոլաթլի, Այաս, Բեյպազարի, Գյուդուլ եւ Կիզիլջահամամ քաղաքների տարածքում) սպասվում է ուժեղ անձրեւ եւ ամպրոպ: Պետք է զգույշ լինել եւ պատրաստ լինել ցեխերի, ջրհեղեղների, կարկուտի եւ ուժեղ քամիների»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Շաբաթ օրը կեսօրին ավազային փոթորիկը հարվածել էր մայրաքաղաքից 80 կմ հեռավորությամբ գտնվող Փոլաթլի քաղաքին, որի հետեւանքով բնակավայրը որոշ ժամանակ բառացիորեն ընկղմվել է մթնշաղի մեջ:
Մինչդեռ, ինչպես համոզվել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ավազի փոթորիկը դեռ չի հասել Անկարա: Մայրաքաղաքի Չանկայ շրջանում անձրեւ է գալիս, քամու պոռթկումները, ըստ օդերեւութաբանների, հասնում են 7,2 մ/վ-ի: Քաղաքի վրա տեսանելիությունը զգալիորեն վատթարացել է: Սակայն, չնայած վատ եղանակին, Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչները շարունակում են քայլել փողոցներով եւ մեքենաներով երթեւեկել ճանապարհներով: