Պրեմյեր լիգա․ «Լիվերպուլը» տանը չի պարտվել 60 խաղում անընդմեջ
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրում «Լիդս Յունայթեդին» 4։3 հաշվով հաղթելու շնորհիվ Անգլիայի առաջնությունում տնային անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 60-ի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը այս շարքը սկսել է 2017թ․ ապրիլից։ Այս ընթացքում «Լիվերպուլը» տարել է 49 հաղթանակ, 11 հանդիպում ավարտել է ոչ ոքի։
Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» սեպտեմբերի 20-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։