«Չափից շատ նիհար է»․ համացանցում քննադատել են Սվետլանա Լոբոդայի կազմվածքը՝ ուլտրակարճ կիսաշրջազգեստով
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հերթական անգամ ուրախացրել է երկրպագուներին Instagram-ի իր էջում արված անկեղծ լուսանկարներով: Նա կերպարանք է ընդունել ուսերը բաց մինի զգեստով, որն ամբողջությամբ ընդգծել է նրա բարակ ոտքերը: Լուսանկարչի ընտրած հաջող դիրքի շնորհիվ երգչուհու ոտքերը շատ երկար են ստացվել, որը, անշուշտ, տպավորել է աստղի հետեւորդներից մեկին։
«Սառը եղանակը մի՞թե կարճ զգեստից հրաժարվելու առիթ է», - հետաքրքրվել է արտիստուհին։
Լոբոդան նաեւ հայտնել է, որ համերգ է գնում եւ հետաքրքրվել է իր հետեւորդների երեկոյան պլաններով: Սակայն, նրա կերպարն այնքան է տպավորել երկրպագուներին, որ նրանք հաճոյախոսությունների բացի չեն կարողացել այլ բան ասել։
«Ինչպես միշտ, ցնցող ես», «Դուք չեք ամաչում այսքան գեղեցիկ լինելուց», «Ոտքերը կրակ են», - մեկնաբանություններում գրել են հիացած երկրպագուները։