Իրանական ԻՀՊԿ-ն պնդում է, որ վրեժ է կլուծի Բահրեյնից՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պատճառով
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ մահմեդականները վրեժխնդիր կլինեն Բահրեյնի Թագավորությունից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պատճառով՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս դավաճանությունը կատարողները իսլամական ումմայի և հատկապես Բահրեյնի շիաների կողմից բարկության և դաժան վրեժխնդրության թիրախներն կդառնան», – հայտարարել է ԻՀՊԿ-ն:
Թեհրանը հավելել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը ամոթալի արարք է և չունի լեգիտիմություն:
Ավելի վաղ Բահրեյնի Թագավորությունը և Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Իրանն այս որոշումը համարել էր ամոթալի: