Փոթորիկը հարվածել է Թուրքիայի Անկարա նահանգին
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Անկարայի նահանգում փոթորիկ է սկսվել: Վատ եղանակը կտևի առնվազն երկու ժամ:
Այժմ հորդառատ անձրևներ են Փոլատլի, Այաս, Բեյպազարի, Գյուդուլ և Կիզիլջահամամ քաղաքների տարածքում: Փորձագետները չեն բացառում ցեխահոսքերի և ջրհեղեղի առաջացումը՝ գրում է mk.ru-ն: