«Ուրիշ»․ Ժաննա Վելիցյանը՝ համարձակ բացվածքով զգեստով
Դերասանուհի Ժաննա Վելիցյանը հանդիսատեսին ծանոթ է տարբեր նախագծերից ու սերիալներից։ Դերասանուհին ակտիվ կերպով վարում է իր միկրոբլոգը․ լուսանկարվում է հետաքրքիր ֆոտոշարքերում, ներկայացնում է կադրեր ու տեսանյութեր առօրյայից, հանգստից, աշխատանքային պրոցեսից։ Ժաննան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է արեւայրուք ընդունելիս։
Instagram-ում հրապարակված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է ոտքերի հատվածում համարձակ բացվածքով, սեւ երանգի զգեստ, բեժ վերնազգեստ եւ երկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ուրիշ», «Նրբություն», «Անթերի»։