Մահացել է ռեգգի հանրահայտ կատարող Տուտս Հիբերտը
Ճամայկացի երաժիշտ եւ Toots & The Maytals խմբի առաջնորդ Տուտս Հիբերտը, որը կանգնած էր ռեգգի երաժշտական ժանրի ակունքներում, մահացել է 77 տարեկանում, գրում է Variety պարբերական ՝ վկայակոչելով արտիստի ընտանիքի հայտարարությունը:
«Սրտի ցավով հայտնում ենք, որ Ֆրեդերիկ Նաթանիելը՝ (Տուտս Հիբերտ), խաղաղ կերպով կյանքից հեռացել է այսօր երեկոյան Քինգստոնի համալսարանական հիվանդանոցում՝ Ճամայկայում, իր ընտանիքի շրջապատում», - ասված է երաժշտի ընտանիքի հաղորդագրության մեջ:
Հիբերտի մահվան պատճառը չի հրապարակվում։ Հայտնի է, որ մահից առաջ նա COVID-19-ի թեստ էր հանձնել։
Տուտս Հիբբերտը Toots & The Maytals խումբը հիմնել է 1960-ականներին։ Այն դարձել է առաջատարներից մեկը, որ ստեղծել է ռեգգի ժանրը։ Ավելի ուշ Rolling Stone երաժշտական ամսագիրը երաժշտին ընդգրկել է բոլոր ժամանակների լավագույն 100 երգիչների ցուցակում։