Ահաբեկիչները Charlie Hebdo-ին սպառնացել են նոր գրոհով` ծաղրանկարները վերատպելու համար
Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները վերատպելու համար նոր հարձակմամբ: Այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում կատարելով ծայրահեղականների SITE Intelligence Group (ԱՄՆ) տեղեկատվական գործունեության առաջատար դիտարկմանը:
Գործակալության տվյալներով՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին ընդառաջ՝ «Ալ-Քաիդա»-ն հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան կանաչ լույս է վառել ծաղրանկարների վերատպման համար, իսկ Charlie Hebdo-ի խմբագրակազմը սխալվում է, եթե կարծում է, որ իր վրա հարձակումը 2015 թ. միանգամյա էր:
Շաբաթաթերթը սեպտեմբերի 2ին թողարկում է 12 ծաղրանկար (2015 թ. խմբագրության վրա հարձակման հետևանքով զոհվածների թվին համապատասխան)՝ պարզաբանելով, որ «այդ նկարները դարձել են պատմություն, և պատմությունը հնարավոր չէ վերախմբագրել կամ էլ ջնջել»: Բացի այդ, թերթը հավելում է, որ առաջին հրապարակումից ի վեր նոր սերունդ է մեծացել, որը չգիտի հարձակման մասին և չի հասկանա հանցագործների դատավարությունը: