Ո՞ւր է Ռուսաստանն ուղարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Ռուսական արտադրության կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է երկրի մարզեր, ինչի մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը պիլոտային ծրագրի շրջանակում ուղարկվել է ՌԴ սուբյեկտներ և որ այն առաջին հերթին ստանալու են ռիսկային խմբերում գտնվող մարդիկ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
Պատվաստանյութը մշակել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը: