Փարիզի ոստիկանությունը խոստացել է պաշտպանել Ելիսեյան դաշտերը «դեղին բաճկոնավորների» ջարդերից եւ անկարգություններից
Փարիզի ոստիկանությունը խոստացել է պաշտպանել Ելիսեյան դաշտերը «դեղին բաճկոնավորների» ջարդերից եւ անկարգություններից: Այս մասին BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Փարիզի ոստիկանության պետ Դիդյե Լալեմանը:
Շաբաթ օրը «դեղին բաճկոնավորները» երկրի ամբողջ տարածքում համազգային բողոքի ակցիա են անցկացնում:
«Մենք թույլ չենք տա քաոս Ելիսեյան դաշտերում»,-ասել է նա:
«Այդ ցույցերը կարող են տեղի ունենալ 2 պայմանի պահպնման դեպքում: Առաջին հերթին, դրանք պետք է խաղաղ բնույթ կրեն: Երկրորդ հերթին, պետք է պահպանվեն կորոնավիրուսից պաշտպանության բոլոր միջոցները»,-հավելել է նա:
Բացի այդ, նա նշել է, որ ցույցերի մասնակիցները պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: