Ռուսաստանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի մշակման մասին
Կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութի մշակումն ընթանում է բնականոն ռեժիմով: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ներկայում երկրորդ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններն ավարտին են մոտենում, ապա կանցկացվի փորձաքննություն…Ամեն ինչ ընթանում է բնականոն ռեժիմով»,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն գնելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 20 երկիր: