Իրանը դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ծրագրերը
Իրանը դատապարտել է Բահրեյնի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը:
«Պաղեստինի ժողովուրդը եւ աշխարհի ազատ մուսուլմանները երբեք հավանություն չեն տա իսրայելական անօրինական ռեժիմին: Իր ժողովրդից լեգիտիմության հասնելու փոխարեն Բահրեյնի կառավարությունը,ցավոք, հրաժարվել է նրանից՝ սխալ գործելով: Այսուհետ Բահրեյնի կառավարիչները կդառնան սիոնիստական ռեժիմի հանցակիցները»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնը համաձայնել է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները: