Կրեսպո. Մեսիին որոշում ընդունելու հարցում խանգարում է իր հայրը
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Կարծում եմ, որ Մեսիին որոշում ընդունելու հարցում խանգարում է նրա հայրը՝ Խորխե Մեսին, որը ֆուտբոլիստի գործակալն է: Երբ խոսքը վերաբերում է ակումբի փոփոխությանը, կարծում եմ, որ ընտանիքի անդամը չի կարող գործակալի պարտականությունները կատարել այնպես, ինչպես դա կանի մասնագետը:
Իհարկե, կարծում եմ, որ Մեսին կմնա «Բարսելոնայում», սակայն այս խնդիրը, որն առաջացել է շատ վաղուց, պետք է լուծում ստանա»,- Կրեսպոյի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին, որն ավելի վաղ ցանկություն էր հայտնել հեռանալ «Բարսելոնայից», օրեր առաջ հայտարարեց, որ հանուն ընտանիքի որոշել է ևս 1 տարի անցկացնել Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում:
33-ամյա հարձակվողին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: